Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որը հանգստանում է Թայլանդում, արտահայտվել է բրիտանացի Կարլ Ֆրոչի հետ իր վերջին ելույթի մասին:
«Կարծում եմ, որ 8 ամիսների ծանր նախապատրաստումներից հետո չափազանց շատ եմ մարզվել: Մարտը երկու անգամ հետաձգվեց և ակնհայտ է, որ դա վատ անդրադարձավ իմ օրգանիզմի վրա: Երբ ես վերջապես հանդիպեցի Ֆրոչին, ապա ինքնս ինձ չճանաչեցի: Ես սովորականի նման ուժեղ և բռնկվող չէի, այլ հակառակը, ամեն ինչ այլ կերպ էր»:
Մրցաշարի հաջորդ փուլում կիսաեզրափակիչ մարտում Աբրահամը պետք է հանդիպի WBA տիտղոսակիր, անպարտելի ամերիկացի Անդրե Ուորդի հետ: Մենամարտը, ամենայն հավանականությամբ, կայանալու է մայիսին:
Աբրահամը խոստացել է, որ այս մարտում վերականգնելու է իր հեղինակությունը. «Ես չեմ կարող իմ երկրպագուներին հիասթափեցնել ևս մեկ անգամ»:






