Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Heineken Open-2011-ի քառորդ եզրափակչում 6:4, 7:6 հաշվով հաղթել է Ջոն Այզներին (ԱՄՆ) և դուրս եկել կիսաեզրափակիչ:
«Ջոնը շատ բարդ մրցակից է: Նա հզոր փոխանցում և շատ ուժեղ հարվածներ ունի: Գիտեմ, որ ես պետք է ստիպեմ նրան ավելի շատ շարժվել»,- հանդիպումից առաջ ասել է Նալբանդյանը:
Դավիթ Նալբանդյանը Heineken Open-2011-ի կիսաեզրափակչում խաղալու է Նիկոլաս Ալմագրոյի (Իսպանիա) դեմ: Նրանց ուղիները հատվել են 4 անգամ, և դեռևս հաշիվը հավասար է` 2:2:






