Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փորձաշրջան է անցնում լեհական «Սլասկ» ակումբում (Վրոսլավ): Հունվարի 13-ին Արզումանյանը սկսել է մարզվել ակումբի հետ:
Նա պայմանագիր ունի «Ռանդերսի» հետ (Դանիա), բայց վերջին ժամանակները հանդես չի գալիս հիմնական կազմում:
Հունվարի 15-ին հայ ֆուտբոլիստն ակումբի կազմում կանցկացնի առաջին խաղը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:






