AM
14 Հունվար 2011 - 08:04 AMT

Սիրանուշ Անդրիասյանը դարձել է Հայաստանի շախմատի առաջնության առաջատարը

Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում արդեն 3-րդ տուրն է տեղի ունեցել: Առաջնության առաջատարությունը ստանձնել է Սիրանուշ Անդրիասյանը, որը Մարիա Գևորգյանի հանդեպ տարած հաղթանակից հետո 2,5 միավոր է վաստակել: Շուշան Սարգսյանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ 3-րդ տուրում զիջելով Արմինե Բաբայանին: Երրորդ տեղում է Նարինե Գասպարյանը, որը հաղթել է Վարդուհի Քալաշյանին:

Հունվարի 14-ին տեղի կունենա առաջնության 4-րդ տուրը: