Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը փորձաշրջան է անցնում լեհական «Սլասկ» ակումբում, տվել է իր առաջին հարցազրույցն ակումբի պաշտոնական կայքէջին:
Արզումանյանն ասել է, որ իր մենեջերը հաղորդել է իրեն, որ «Սլասկի» մարզիչը ցանկանում է տեսնել նրա խաղը: «Ինձնով հետաքրքրվում էին նաև այլ թիմեր, սակայն ես ընտրեցի լեհական ակումբը և, հուսով եմ, որ կկարողանամ մնալ ակումբի կազմում»-ասել է Արզումանյանը:
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ մարզումներ է անցկացրել «Սլասկի» դահլիճում, որոնք մի փորք տարբերվում են «Ռանդերսում» մարզումներից: «Ես կաշխատեմ լավ դրսևորել ինձ «Սլասկի» շաբաթօրյա խաղում, չնայած նրան, որ լավագույն մարզավիճակում չեմ, ինչպես շատ ֆուտբոլիստներ այս ժամանակ»:






