AM
16 Հունվար 2011 - 11:40 AMT

Ձյուդոիստ Արսեն Գալստյանը Բաքվում հաղթեց ադրբեջանցի մարզիկին

Հունվարի 15-ին Բաքվում մեկնարկեց Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի World Masters օլիմպիական վարկանիշային առաջնությունը, որին մասնակցում էր Ռուսաստանը ներկայացնող հայ մարզիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գալստյանը:

Ելույթ ունենալով մինչև 60կգ քաշային կարգում` Արսեն Գալստյանը հասավ եզրափակիչ` կիսաեզրափակչում առավելության հասնելով Ադրբեջանից մարզիկ Իլհար Մյուշկիևի նկատմամբ: Եզրափակչում Արսեն Գալստյանը զիջեց այդ քաշային կարգում համաշխարհային կարգի առաջատար, Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռիշոդ Սոբիրովին, հաղորդում է «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը: