AM
18 Հունվար 2011 - 07:43 AMT

«Երևան» ֆուտբոլի ակումբը 3-րդ տեղն է զբաղեցնում Էստոնիայի երկրորդ լիգայում

Էստոնիայի ֆուտզալի երկրորդ լիգայում, որտեղ հանդես է գալիս «Երևան» մշակութային կենտրոնի «Երևան» ֆուտբոլային ակումբը, տեղի է ունեցել 8-րդ տուրը: Խաղն անցել է համառ պայքարում և ավարտվել է «Երևանի» հաղթանակով 10:9 հաշվով, հայտնում է esthaylraber.ucoz.ru-ն:

Այս հաղթանակի շնորհիվ «Երևան» ֆուտբոլի ակումբը հայտնվել է 3-րդ տեղում:

«Երևանի» հաջորդ խաղը տեղի կունենա հունվարի 30-ին առաջնության առաջատար «Sillamäe Almaz»-ի հետ: