Վեյկ ան Զեեի վեցերորդ տուրը Լևոն Արոնյանի համար նույնպես խաղաղ էր: Նա հինգերորդ ոչ ոքին խաղաց, այս անգամ Չինաստանից Վան Հաոյի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ ֆիգուրներով և 51-րդ քայլում շախմատիստները կիսեցին միավորները:
Արոնյանը վաստակեց 3,5 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: 7-րդ տուրում նա կխաղա ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց Վլադիսլավ Տկաչովի հետ (Ֆրանսիա) և վաստակեց 3,5 միավոր: Սարգսյանը հինգերորդ տեղում է և հաջորդ տուրում կհանդիպի Ֆրիսո Նայբուրի հետ (Հոլանդիա):






