Հրանտ Մելքումյանը վստահորեն ստանձնել է առաջատարի դիրքը Հայաստանի շախմատի առաջնության չորրորդ տուրից հետո:
Վեց շախմատիստներ վաստակել են 2,5-ական միավոր և կիսում են 2-7-րդ տեղերը: Ըստ լրացուցիչ արդյունքների Արման Փաշիկյանն երկրորդ տեղում է, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանը՝ երրորդ:
Առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին: Հունվարի 24-ին շախմատիստները հանգստանում են:
Հաղթողը կստանա 1 մլն 200 հազար դրամ և կընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում: 2-րդ և 3-րդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 800 հազար և 500 հազար դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղերը զբաղեցնողները՝ «Աէրոֆլոտ օփեն» մրցաշարին:






