Հունվարի 21-ին Հայաստանի ֆուտզալի հավաքականը Իսլանդիայում անց է կացրել Եվրո-2012-ի առաջնության սկզբնական փուլի առաջին խաղը: B խմբում Ռուբեն Նազարեթյանի սաների մրցակիցը Հունաստանի հավաքականն էր:
Չորս գոլ է արձանագրվել: Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել Արմեն Դանիելյանն ու Խորեն Զարգարյանը: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով:
Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը 1 միավորով: Խմբի առաջատար Լատվիայի հավաքականը վաստակել է 3 միավոր: Հունվարի 22-ին հայկական թիմը կհանդիպի խմբի աուտսայդեր՝ Իսլանդիայի հավաքականի հետ:






