AM
24 Հունվար 2011 - 07:03 AMT

Շախմատի Հայաստանի առաջնության առաջատարն է Ռոբերտ Հովհաննիսյանը

Շախմատի Հայաստանի առաջնությունում 6-րդ տուրից հետո փոխվել է առաջատարը: Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակ տանելով Հրանտ Մելքումյանի նկատմամբ, հավաքել է 4 միավոր և գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը:

Մելքումյանը նույնպես ունի 4 միավոր և երկրորդ տեղում է, Սամվել Տեր-Սահակյանը 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Ավետիք Գրիգորյանի հետ և բարձրացել երրորդ հորիզոնական:

5 շախմատիստներ` Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը և Արա Մինասյանն ունեն 3.5-ական միավոր և կիսում են 4-8-րդ տեղերը:

Հունվարի 24-ին շախմատիստները հանգստանում են, 7-րդ տուրը կայանալու է հունվարի 25-ին: