Հանգստյան օրերին տեղի է ունեցել Վեյկ ան Զեե մրցաշարի 2 տուրը: 7-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին (ՌԴ): 8-րդ տուրում Արոնյանի մրցակիցն էր մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Խաղն ավարտվել է ոչ ոքի:
Արոնյանը 5 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ տեղը: Հաջորդ տուրում, որը տեղի կունենա հունվարի 25-ին, նա կխաղա Ալեքսեյ Շիրովի հետ (Իսպանիա):
B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը 7-րդ տուրում հաղթել է Ֆրիսո Նայբուրին (Հոլանդիա), իսկ 8-րդ տուրում կիսել է միավորները Լյուկ ՄակՇեյնի հետ (Անգլիա): Սարգսյանը հավաքել է 5 միավոր և 4-րդ տեղում է: 9-րդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան):






