Լեհական «Սլասկի» մարզիչ Օրեստ Լենչուկն ակումբի պաշտոնական կայքին հայտնել է իր կարծիքը Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի մասին, որն ակումբում փորձաշրջան է անցնում:
«Մենք տեսել ենք նրան գործի մեջ, և կարող եմ ասել, որ նա իրեն վատ չի դրսևորել: Շուտով մենք նրա հետ կապված որոշում կընդունենք, բայց շատ բան կախված է դանիական «Ռանդերսից», որին ֆուտբոլիստը պատկանում է: Ես դեռ մի քանի օր ունեմ նրան գնահատելու համար»,- ասել է մարզիչը:
Ինչպես հաղորդում է sport.interia.pl-ը, երկար քննարկումից հետո «Սլասկ» և «Ռանդերս» ակումբները հանգել են համաձայնության: «Սլասկը» ֆուտբոլիստի համար վճարելու է շուրջ 50 հազար եվրո:






