AM
24 Հունվար 2011 - 08:51 AMT

Հայաստանի ֆուտզալի հավաքականը պարտվել է Իսլանդիայի հավաքականին

Հայաստանի ֆուտզալի հավաքականը 2012թ. Եվրոպայի առաջնության սկզբնական փուլի B խմբի երկրորդ խաղում պարտվել է Իսլանդիայի հավաքականին: Խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ Իսլանդիայի օգտին: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփել է Խորեն Զարգարյանը:

B խմբում Հայաստանը վերջին՝ 4-րդ տեղում է մեկ միավորով: Միակ միավորը հայ մարզիկները վաստակել են Հունաստանի հավաքականի հետ խաղում, որն ավարտվել է ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

ԵԱ սկզբնական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը կհանդիպի Լատվիայի հավաքականի հետ, որը 6 միավորով գլխավորում է խումբը: