AM
25 Հունվար 2011 - 05:54 AMT

Էդգար Մանուչարյանը «Կարպատներ» ՖԱ հետ պայմանագիր չի կնքել

Հարձակվող Էդգար Մանուչարյանի տեղափոխումը «Կարպատներ» (Լվով) չկայացավ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ միացել է իր ակումբին` «Փյունիկին», որն ուսումնա-մարզական հավաքներ է անցկացնում Սոչիում:

Սոչիում «Փյունիկը» 2 ընկերական հանդիպում կանցկացնի. հունվարի 25-ին իր ուժերը կչափի «Ավանգարդի» (Կուրսկ) հետ, իսկ հունվարի 29-ին` «Ժիլինայի» (Սոչի) հետ: