AM
25 Հունվար 2011 - 09:39 AMT

Մարգարիտա Գասպարյանը դուրս է մնացել Australian Open-ի պատանեկան մրցաշարից

Հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) չկարողացավ անցնել Ավստրալիայի Բաց առաջնության պատանեկան մրցաշարի երրորդ շրջան: Երկրորդ շրջանում նա զիջեց Սաբինա Շարիպովային (Ուզբեկստան) 6:4, 1:6, 2:6 հաշվով:

Առաջին շրջանում հայ թենիսիստուհին հաղթանակ տարավ ճապոնուհի Միխո Կովասեի նկատմամբ 6:1, 4:6, 7:5 հաշվով: