AM
26 Հունվար 2011 - 07:05 AMT

Վեյկ ան Զեեի մրցաշարում Լևոն Արոնյանը կիսում է 1-4-րդ տեղերը

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Վեյկ ան Զեեի մրցաշարի 9-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Ալեքսեյ Շիրովին Իսպանիայից: Պարտիան ավարտվել է 60-րդ քայլում, դա տուրի ամենաերկար պարտիան էր: Հաղթանակի շնորհիվ հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր և կիսում է 1-4 տեղերը Վիշվանավթան Անանդի (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկի (ՌԴ) և Հիկարա Նակամուրայի (ԱՄՆ) հետ:

10-րդ տուրում Արոնյանը կհանդիպի Անիշ Գիրիի (Հոլանդիա) հետ:

B մրցաշարի 9-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթեց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին և 6 միավորով կիսում է 1-3 տեղերը Լյուկ Մակշեյնի հետ Անգլիայից ու Վեսլի Սոյի հետ Ֆիլիպիններից:

Հաջորդ տուրում Սարգսյանը կխաղա վիետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ: