AM
26 Հունվար 2011 - 12:56 AMT

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը մասնակցում է 140 մարզիկ

Հունվարի 26-ին «Դինամո» մարզասրահում մեկնարկեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի ընմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Բազմասեր Առաքելյանը, առաջնությանը մասնակցում է 140 մարզիկ Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից:

Մրցաշարի առաջին օրը հանդես են գալիս մինչև 55, 74, 84 և 12 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները: Արդեն ավարտվել են մեկնարկային մենամարտերը, իսկ եզրափակիչ մենամարտերը մեկնարկել են 16:30-ին: Մինչև 60, 66 և 96 կգ քաշային կարգերում հանդես եկող մարզիկները ելույթ կունենան հունվարի 27-ին:

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ առաջնությունից երկու օր անց հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի և կպատրաստվի Գրան-պրիի մրցաշարին, որը կանցնի փետրվարի 11-13-ը Ստամբուլում:

Արդեն հունվարի 28-30-ը տեղի կունենա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: