AM
27 Հունվար 2011 - 10:36 AMT

Վրաստանը խոստացել է Հայաստանին չվաճառել գազամուղի իր հատվածը

Պաշտոնական մակարդակով Վրաստանը մեզ մշտապես հավաստիացնում է, որ մտադիր չէ վաճառել Ռուսաստան-Հայաստան գազամուղի իր հատվածը: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը :

«Նույնիսկ վաճառելու դեպքում Վրաստանը միջազգային պարտավորություններ կունենա, որտեղ հստակ կարձանագրվի, որ մենք տարանցման իրավունք ունենք և վճարում ենք այդ տարանցման համար: Վրաստանը մեզ լավություն չի անում՝ թույլ տալով գազամուղն իր տարածքով ացնկացնել: Մենք դրա համար վճարում ենք 10 տոկոսը: Ես կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը հասկանում է այդ հարցի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է ՀՀ նախագահը: