AM
29 Հունվար 2011 - 07:16 AMT

Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել «Յագելոնիա» ակումբի հետ

Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել լեհական «Յագելոնիա» ակումբի հետ: Ֆուտբոլիստը ակումբում հանդես կգա մինչև 2014 թվականը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ այդ Արզումանյանը փորձաշրջան էր անցնում լեհական մեկ այլ «Սլասկե» ակումբում, սակայն համաձայնության չեկավ ակումբի հետ:

«Յագելոնիան» Լեհաստանի առաջնություն ունի 30 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: