Վեյկ ան Զեեում ավարտվել է ավանդական շախմատային փառատոնը: Լևոն Արոնյանը գլխավոր մրցաշարում լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը, Մագնուս Կարլսենը, որն Արոնյանի նման ուներ 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մրցաշարի առաջատարը 9 միավորով դարձել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), 2-րդ տեղում 8.5 միավորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):
Գաբրիել Սարգսյանը B մրցաշարում 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը: 8.5 միավորով հաղթող է դարձել Լյուկ ՄաքՇեյնը (Անգլիա):






