AM
31 Հունվար 2011 - 07:37 AMT

Լևոն Հայրապետյանը պայմանագիր է ստորագրել լեհական «Լեհիա» ակումբի հետ

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Լևոն Հայրապետյանը պայմանագիր է ստորագրել լեհական «Լեհիա» ակումբի հետ (Գդանսկ): Պայմանագիրը ստորագրվել է կես տարով ևս 3 խաղաշրջան երկարացնելու պայմանով:

«Հայրապետյանն եզակի խաղացող է, որը կարող է լավ խաղալ միջին գծում և ձախ թևում»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում:

Հայրապետյանը 2008-2010 թթ-ին խաղացել է «Համբուրգում» (Գերմանիա), իսկ 2010-ի կեսերին հանդես է եկել Հայաստանի չեմպիոն «Փյունիկում»: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, Հայրապետյանը Կիպրոսում փետրվարի 9-ին իր նորամուտն է նշելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում: