Հունվարի 31-ին Սանտյագոյում (Չիլի) մեկնարկում են ATP World Tour 250 Movistar Open-2011 մրցաշարի խաղերը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 398,250 դոլար:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը խաղալու է արգենտինացի Կառլոս Բեռլոկի հետ:
Սանտյագոյի մրցաշարի չեմպիոնը ստանալու է 68,850 հազար դոլար, ինչպես նաև 250 միավոր ATP վարկանիշի հաշվարկում, եզրափակչի մասնակիցը` 36,250 դոլար և 150 միավոր, հաղորդում է gotennis.ru-ն:






