AM
2 Փետրվար 2011 - 06:52 AMT

Լիլիթ Գալոյանը «Moscow open» մրցաշարում արդեն վաստակել է 2 միավոր

«Moscow open» կանանց մրցաշարի 4-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել Ալինա Կաշլինսկայայի հետ (Ռուսաստան):

Գալոյանը հավաքել է 2 միավոր և զբաղեցնում է 6-րդ տեղը: 5-րդ տուրում նա հանդիպել է Մարիա Ֆոմինիխի հետ (Ռուսաստան), որն իր հաշվին ունի 0.5 միավոր և գտնվում է վերջին` 10-րդ տեղում:

Կանանց մրցաշարն ընթանում է 9 տուրերով շվեյցարական համակարգով և ավարտվելու է փետրվարի 6-ին: