AM
3 Փետրվար 2011 - 12:10 AMT

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը ԵԱ – 2011-2013-ում կխաղա C խմբում

Փետրվարի 3-ին ՈՒԵՖԱ կենտրոնակայանում` Նյոնում, կայացավ ֆուտբոլի երիտասարդների ԵԱ – 2011-2013 նախընտրական շրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականն ընկավ C խումբ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի և Անդորրայի հավաքականները:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնել է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչը կորոշվի վիճակահանությունից հետո: Նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորում էր Ֆլեմինգ Սերիցլևը:

Առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել ՈՒԵՖԱ 53 ազգային ասոցացիաներ: Իսրայելի հավաքականը չի մասնակցի որակավորմանը, քանի որ ինքնաբերաբար եզրափակիչ առաջնության ուղեգիր է ստացել դաշտի տիրոջ իրավունքով: Մնացած 52 թիմերը պայքարը կսկսեն նախընտրական շրջանից, որի խմբային փուլում կբաժանվեն տաս խմբերի: Խմբերի տաս հաղթողները և երկրորդ տեղեր զբաղեցրած չորս լավագույն թիմերը կմրցեն միմյանց հետ: Յոթ հաղթողները դուրս կգան եզրափակիչ առաջնություն, որը տեղի կունենա 2013 թվականի հունիսին: