Լևոն ԱրոնյանըԾաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին: Արոնյանի հետ մարզվում են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Վան Հաոն: Նրանց կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը, որն այսուհետ Հայաստանն է ներկայացնելու:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Արոնյանն ասել է, որ Հայաստանում կլինի մինչև փետրվարի ավարտը և համառորեն մարզվելու է:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-27-ը Կազանում: Առաջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:






