Դավիթ Նալբանդյանը պարտություն է կրել Movistar Open-2011 երկրորդ շրջանում, որն ընթանում է Սանտյագոյում (Չիլի): Նալբանդյանը երկու սեթերում 2:6, 5:7 հաշվով զիջել է արգենտինացի Օրասիո Սեբալյոսին:
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Սեբալյոսը մրցելու է իտալացի Պոտիտո Ստարաչեի հետ, որն իր հերթին վստահ հաղթանակ է տարել իսպանացի Պաբլո Անդուխարի նկատմամբ` 6:4, 6:1:
Սանտյագոյի մրցաշարի հաղթողը ստանալու է 68,850 դոլար, ինչպես նաև ATP վարկանիշում 250 միավոր, իսկ եզրափակիչ դուրս եկած թենիսիստը` 36,250 դոլար և 150 միավոր:






