AM
7 Փետրվար 2011 - 07:10 AMT

Լիլիթ Գալոյանը «Moscow Open» մրցաշարում զբաղեցրել է 7-րդ տեղը

Մոսկվայում ավարտվել է «Moscow Open» շախմատային մրցաշարը: Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Գալոյանը 9 տուրերում 5 պարտիան ավարտել է ոչ ոքի, երեքում պարտություն է կրել և միայն մեկում հաղթանակ տարել:

Այսպիսով, Գալոյանը հավաքել է 3.5 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը:

Մեկ այլ հայ շախմատիստուհի Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) 2 միավորով զբաղեցրել է վերջին` 10-րդ տեղը:

Մրցաշարի հաղթողը դարձել է Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան), նույնքան միավոր է հավաքել Բաթույագ Մոնղոնտուլը (Մոնղոլիա), բայց լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը: