AM
10 Փետրվար 2011 - 08:11 AMT

Արթուր Աբրահամը վստահ է, որ 2011 թվականը իրենն է լինելու

«2010 թվականն ինձ համար ավարտվել է: Ես այլևս չեմ խոսում պարտությունների մասին: Ես միայն առաջ եմ նայում»,-ասել է Արթուր Աբրահամը Ստեֆան Բոժիչի հետ մենամարտից առաջ, որը տեղի է ունենալու փետրվարի 12-ին Մյուլհայմի RWE-Sporthalle արենայում:-Ես չեմ թերագնահատում իմ հակառակորդին և վստահ եմ, որ 2011 թվականը իմն է լինելու»:

Աբրահամը նշել է նաև, որ 2011թ. նա երկու մենամարտ կանցկացնի Super Six մրցաշարի շրջանակներում և մենամարտը Բոժիչի հետ կօգնի նախապատրաստվել այդ մենամարտերին: «Բոժիչի հետ մենամարտում ես կաշխատեմ հաճելի պահեր պարգևել իմ երկրպագուներին»,-ասել է Աբրահամը, հայտնում է fightnews.com-ը: