Փետրվարի 14-ին Բուենոս Այրեսում մեկնարկում է ATP ներկայացուցչական Copa Claro 2011 մրցաշարը, որտեղ հանդես է գալիս արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը:
Մրցումների առաջին շրջանում Նալբանդյանը խաղալու է Պոտիտո Ստարասի հետ (Իտալիա): Դա լինելու է նրանց 4-րդ հանդիպումը պաշտոնական խաղերում, և դեռևս Նալբանդյանը 3:0 հաշվով առաջատար է:
Copa Claro-ի մրցանակային ֆոնդը կազմում է 547,900 դոլար, որից հաղթողը ստանալու է 82,800 դոլար և 250 վարկանիշային միավոր:






