AM
14 Փետրվար 2011 - 07:37 AMT

Տիգրան Պետրոսյանը «Աերոֆլոտ օփեն» շախմատի փառատոնի 6-րդ տուրում հաղթել է Սանդրո Մարեկոյին

Մոսկվայի «Իզմայլովո» հյուրանոցային համալիրում շարունակվում է «Աերոֆլոտ օփեն» շախմատի փառատոնը, որն ավարտվելու է փետրվարի 18-ին: «Աերոֆլոտ օփեն» ծրագրի մեջ մտնում են շվեյցարական համակարգով երեք մրցաշարեր 9 տուրերով, և ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 125 հազար եվրո: Գլխավոր մրցաշարի հաղթողը ստանում է Դորտմունդի ավանդական շրջանաձև մրցաշարին մասնակցելու իրավունք:

Գլխավոր A մրցաշարին մասնակցում են 4 հայ գրոսմայստերներ: 6-րդ տուրում նրանցից հաղթանակ է տարել միայն Տիգրան Պետրոսյանը, որը պարտության է մատնել Սանդրո Մարեկոյին (Արգենտինա):

Սերգեյ Մովսիսյանը և Ավետիք Գրիգորյանը կիսել են միավորները համապատասխանաբար Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) և Բորկի Պրեդոևիչի հետ (Բոսնիա և Հերցեգովինա):

Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Սարուխանյանը զիջել է Մարկուս Ռագերին (Ավստրիա):

6-րդ տուրից հետո Մովսիսյանը հավաքել է 3.5 միավոր և զբաղեցնում է 21-րդ տեղը, Պետրոսյանը նույնքան միավորներով 27-րդ տեղում է, Գրիգորյանն ունի 3 միավոր և 33-րդ տեղում է, իսկ Մխիթարյանը 2.5 միավորով 57-րդ տեղում է:

7-րդ տուրում Մովսիսյանը խաղալու է Բոյան Վուչկովիչի դեմ (Սերբիա), Պետրոսյանը` Իլդար Խաիրուլինի (Ռուսաստան), Գրիգորյանը` Ալեքսանդր Ռյազանցևի (Ռուսաստան), իսկ Մխիթարյանը` Մարկա Բլուվշտեյնի (Կանադա):