Ֆուտբոլային ակումբները շարունակում են ձմեռային նախապատրաստական փուլը, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգիոներները խաղեր են անցկացրել իրենց ակումբներում:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը երկրորդ արտասահմանյան հավաքի ժամանակ անցկացրել է 5 նախատեսված ստուգողական խաղերից առաջինը: Այդ հանդիպման մրցակիցը «Բորացն» էր Բոսնիա և Հերցեգովիայից: Խաղն ավարտվել է ոչ ոքի` 0:0: Ռոման Բերեզովսկին դաշտում անցկացրել է առաջին խաղակեսը:
Իսկ Հայաստանի հավաքականի նորեկ Լևոն Հայրապետյանի «Լեխիա» թիմը 3:1 հաշվով հաղթանակ է տարել «Չերնոմորեց» ՖԱ-ի նկատմամբ (Ուկրաինա): Հայրապետյանը դաշտում անցկացրել է 46 րոպե:
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը «Մետալուրգի» կազմում ոչ ոքի է խաղացել «Լոկոմոտիվի» հետ (Ղազախստան): Դոնեցկի ակումբն իր դարպասում ընդունել է երեք անպատասխան գնդակ:
Պաշտոնական խաղերում հանդես է եկել միայն Լևոն Փաչաջյանը: «Պաս Համադանը» Իրանի առաջնության 22-րդ տուրում միավորները կիսել է «Շարդարի» հետ: Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:






