AM
15 Փետրվար 2011 - 07:39 AMT

Տիգրան Պետրոսյանը «Աերոֆլոտ օփեն» փառատոնում 14-րդ տեղում է

Մոսկվայում փետրվարի 14-ին կայացել է «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի 7-րդ տուրը: Գլխավոր մրցաշարում իր երրորդ հաղթանակն է տարել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, այս անգամ Իլդար Խայրուլինի նկատմամբ (Ռուսաստան): Այդ հաղթանակից հետո Պետրոսյանը բարձրացել է 14-րդ հորիզոնական և ունի 4.5 միավոր:

Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Ավետիք Գրիգորյանը և Գրիգոր Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա), որոնք խաղացել են համապատասխանաբար Ալեքսանդր Ռյազանցևի (Ռուսաստան) և Մարկ Բլուվշտեյնի հետ (Կանադա):

Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը սև խաղաքարերով զիջել է Բոյան Վուչկովիչին (Սերբիա):

8-րդ տուրում Մովսիսյանը հանդիպելու է Էդուարդո Իտուրիզագոյի հետ (Վենեսուելա), Պետրոսյանը` Վադիմ Զվյագինցևի (Ռուսաստան), Գրիգորյանը` Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Մխիթարյանը` Ռոբերտ Գեսի (ԱՄՆ):