Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնում, որն ընթանում է չեխական Լիբերեց քաղաքում, գեղասահորդներն ավարտել են իրենց ելույթները:
Հայաստանը ներկայացնող Սլավիկ Հայրապետյանը փետրվարի 16-ին հանդես է եկել ազատ ծրագրով և զբաղեցրել 6-րդ տեղը, կարճ ծրագրում նա գրավել է 6-րդ տեղը, և արդյունքում 14-ամյա գեղասահորդը 127.4 միավորով 18 մասնակիցների շարքում զբաղեցրել է 5-րդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Փետրվարի 26-ից մարտի 6-ը Հայրապետյանը Սեուլում հանդես է գալու գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում, որտեղ խաղարկվելու են առաջին պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերը, որոնք տեղի են ունենալու Ինսբրուկում 2012-ին:






