AM
19 Փետրվար 2011 - 07:15 AMT

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարահի գավաթի առաջնությունում Հայաստանի հավաքականը հայտնվել է Ադրբեջանի հետ նույն խմբում

Փետրվարի 19-ին Մինսկում մեկնարկել է Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությունը: Փետրվարի 18-ին որոշվեցին խմբերը և Հայաստանը հայտնվեց A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ադրբեջանի, ՌԴ-ի, Ղազախստանի ու Բուլղարիայի հավաքականները: B խմբում կպայքարեն Իրանի, Բելառուսի, Կուբայի, Թուրքիայի ու Հարավային Կորեայի հավաքականները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը առաջնության մասնակցելու է հրավիրել երիտասարդ ըմբիշների, քանի որ հավաքականի հիմնական անդամները նույն ժամկետում կմասնակցեն Գրան պրիին Մուրսկա Սոբոտայում (Սլովենիա):

Բելառուսի մայրաքաղաքում Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Արմեն Չոմարյանը և Նարեկ Խաչատրյանը (55 կգ ք/կ), Արթուր Մկրտչյանն ու Արտակ Հարությունյանը (60 կգ ք/կ), Հովհաննես Վարդերեսյանն ու Արամ Ջուլֆալակյանը (66 կգ ք/կ), Վարշամ Բորանյանը (74 կգ ք/կ), Տիգրան Սահակյանն ու Հրայր Հովհաննիսյանը (84 կգ ք/կ), Սարգիս Տոնոյանը (96 կգ ք/կ) և Վաչիկ Եղիազարյանը մինչև 120 կգ քաշային կարգում:

Իր երկրորդ հանդիպումն Ադրբեջանի հավաքականը կանցկացնի Ադրբեջանի հետ: