AM
19 Փետրվար 2011 - 07:38 AMT

Իրանի միջազգային մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 14 երիտասարդ ձյուդոիստներ

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Իրանում հանդես կգան 14 մարզիկներ, այդ թվում նաև առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը և Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մրցանակակիր Գոռ Հարությունյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորոմ է Ձյուդոյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Անդրանիկ Խաչատրյանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան, մրցաշարից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որն ապրիլի 8-10-ը Հունաստանում հանդես կգա Եվրոպայի գավաթի մրցաշարում: