Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի աշխարհի 1000 ուժեղագույն ֆուտբոլի ակումբների վարկանիշային աղյուսակը:
Աղյուսակը գլխավորում է իսպանական «Բարսելոնան» 2,550 միավորով, 2-րդ և 3-րդ տեղերում են համապատասխանաբար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» (2,523 միավորով) և «Լիվերպուլ» (2, 414) ակումբները:
Վերջին 10 տարիների Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 316-րդ տեղում է 575 միավորով: Հենրիխ Մխիթարյանի «Շախտյոր» ակումբը 24-րդ տեղում է 1627,5 միավորով:






