AM
21 Փետրվար 2011 - 08:58 AMT

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն Աշխարհի գավաթում զբաղեցրել է 7-րդ տեղը

Մինսկում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային գավաթը, որի հաղթող է դարձել կրկին Իրանի հավաքականը:

Հայաստանի հավաքականը, որն Աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես է եկել ոչ ուժեղ կազմով, A խմբում զիջել է Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հավաքականներին: Հայ ըմբշամարտիկները հաղթել են Բուլղարիայի հավաքականին:

7-րդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է Կուբայի հավաքականին:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երրորդ տեղը` Բելառուսի: