AM
21 Փետրվար 2011 - 09:16 AMT

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում զբաղեցնում է 19-րդ տեղը

Փետրվարի 21-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նախորդ վարկանիշի համեմատ բարձրացել է մեկ հորիզոնականով և 1655 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը:

Առաջատարների եռյակը չի փոխվել` առաջին տեղում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա), երկրորդ տեղում` Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա), երրորդ տեղում` Նովակ Ջոկովիչը (Սերբիա):