Ամբողջ աշխարհում սննդամթերքի գնաճի պայմաններում տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը անհրաժեշտ է համարում ագֆլյացիայի հաշվարկումը նաև Հայաստանի համար: Նա նման կարծիք է հայտնել փետրվարի 23-ին, ներկայացնելով իր կենտրոնի կատարած հետազոտությունը «Բարձր գնաճի իրական պատճառներն ու հաղթահարման ուղիները» թեմայով: Ըստ նրա, Goldman Sachs միջազգային ընկերությունը հետազոտում է ագֆլյացիան, սկսած 2006 թվականից և 2010-ին գրանցել է ռեկորդային մակարդակ՝ 50 տոկոս:
Այդ համատեքստում Մանասերյանն ընդգծել է, որ իրական գնաճը Հայաստանի պարենամթերքի շուկայում առավել պարզ կդառնա, եթե հաշվարկվի ակֆլյացիան, առավել ևս, որ գյուղատնտեսության ոլորոտում վերջին տարիներին գրանցվել է զգալի գնաճ: «Այլընտրանքի» տվյալներով 2010թ. 2009-ի համեմատ Հայաստանում կարտոֆիլի գինն աճել է 1000 տոկոսով, խնձորինը՝ 500 տոկոսով, մսամթերքինը՝ 20 տոկոսով:
Ագֆլյացիան գնաճի հասկացությունն է տնտեսության ագրարային հատվածում:






