AM
22 May 2003 - 17:38 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ՎԻԶԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՍԵՎ ԾՈՎԻ ԱՎԱԶԱՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի կառավարությունը այսօր հավանություն է տվել «Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ)անդամ-երկրների գործարարներին մուտքի վիզաների տրամադրման գործընթացի հեշտացման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրելու առաջարկին: Հիշեցնենք, որ ՍԾՏՀ-ին անդամակցում են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան: