Փետրվարի 26-ին Ծաղկաձորում տեղի կունենա «Red Bull King of Bob» սահնակներով մրցույթը, որը Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ, և դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տվյալ պահին մասնակցության համար գրանցվել է 143 մարդ, որոնք 15-29 տարեկան են: Կազմակերպիչների խոսքերով, տարիքային սահմանափակում չկա:
«Red Bull King of Bob» սահնակներով մրցումն առաջին անգամ տեղի է ունեցել Ավստրալիայում 2001-ին, հետո նման մրցումներ կազմակերպվել են Ֆինլանդիայում, Չեխիայում, Իտալիայում, Սլովենիայում, Ռուսաստանում և Ղազախստանում:






