21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ամերիկյան Միննեսոտա նահանգի նահանգապետը, Մինեապոլիս եւ Սեյնթ Փոլ քաղաքների քաղաքապետերը ապրիլի 24-ը հայտարարել են «Հայերի հիշատակի օր», այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հաղորդել Միննեսոտայի Հայակական Մշակութային Կազմակերպությունում:
«1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը հանգեցրեց 2 միլիոն հայերի տեղահանմանը, որոնցից 1,5 միլիոնը սպանվեցին»,- ասվում է Միննեսոտա նահանգի նահանգապետի, Մինեապոլիս եւ Սեյնթ Փոլ քաղաքների քաղաքապետերի համատեղ հայտարարության մեջ: