AM
25 Փետրվար 2011 - 07:11 AMT

Էլինա Դանիելյանը գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի մրցաշարային աղյուսակը

Դոհայում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլը, որին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիները:

Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սև խաղաքարերով պարտության է մատնել Բաթույագ Մոնղոնտուլին (Մոնղոլիա): Այդ հաղթանակի շնորհիվ Դանիելյանը մրցաշարային աղյուսակում 3 միավորով զբաղեցնում է առաջին տեղը:

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել Մարի Սեբագի հետ (Ֆրանսիա) և 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:

4-րդ տուրում հայ շախմատիստուհիները խաղալու են վրացուհիների հետ: Դանիելյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի (Վրաստան), Մկրտչյանը` Մայա Չիբուրդանիձեի հետ: