AM
25 Փետրվար 2011 - 07:55 AMT

Վանես Մարտիրոսյանը մարտի 19-ին կմենամարտի Բլադիմիր Էրնանդեսի հետ

Վանես Մարտիրոսյանը, որը 28 մենամարտ անցկացրել է առանց պարտության, իր հաջորդ մարտն անցկացնելու է մարտի 19-ին Մոնրեալում «Bell Centre» կենտրոնում: Մարտիրոսյանի մրցակիցը լինելու է Բլադիմիր Էրնանդեսը (18-4, 16KOs), հաղորդում է fightnews.com-ը:

Դա հայ բռնցքամարտիկի առաջին մենամարտն է վերջին 9 ամսվա ընթացքում, որից հետո Մարտիրոսյանն ապրիլի 23-ին WBC վարկածով արծաթե գոտու համար հանդիպելու է մեքսիկացի Սաուլ Ռոմանի հետ (34-8, 29 KOs): Մենամարտը կայանալու է Օկլահոմայում «Winstar» կազինոյում:

Այդ զույգի հաղթողը դառնալու է Սաուլ Ալվարես-Մեթյու Հաթոն զույգի հաղթողի հետ մարտի հավակնորդը, որոնք ռինգ են դուրս գալու մարտի 5-ին: