AM
26 Փետրվար 2011 - 08:25 AMT

Լևոն Պաչաջյանի «Սանատ Նավթ» ակումբն Իրանի առաջնությունում հաղթել է «Մալավանին»

Իրանի առաջնության 24-րդ տուրում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի «Սանատ Նավթը» 2:1 հաշվով հաղթել է «Մալավանին»:

Հայ ֆուտբոլիստը խաղի վերջում փոխանցում է կատարել, որի շնորհիվ «Սանատ Նավթը» խուսափել է ոչ ոքիից: Դա իրանական ակումբի առաջին հաղթանակն էր այս տարի:

Հաղթանակից հետո «Սանաթ Նավթը» 32 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը երկրի առաջնությունում:

Իսկ Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի «ՊԱՍ Համադան» ակումբը 1:2 հաշվով զիջել է «Սաիպա» ակումբին և 21 միավորով 17-րդ տեղում է: