Մարտի 22-ին Փարիզում կկայանա ՈՒԵՖԱ-ի 35-րդ հերթական կոնգրեսը: ՈՒԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչներ կհավաքվեն մի շարք հարցերի համար քվեարկելու:
ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին զեկույցով հանդես կգա անցյալ տարվա ընթացքում եվրոպական ֆուտբոլային միության գործունեության մասին: Կոնգրեսում կկայանան ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնի ընտրությունները, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի գործկոմի և ՖԻՖԱ-ի գործկոմի, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:






