AM
1 Մարտ 2011 - 07:08 AMT

Բռնցքամարտիկ Կարեն Թևոսյանը 6 ռաունդ տևած մարտում պարտության մատնեց Արվիդաս Տրիզնոյին

Նարվեում (Էստոնիա) բռնցքամարտի շուոի ընթացքում ելույթ է ունեցել հայ բռնցքամարտիկ Կարեն Թևոսյանը (Ռուսաստան):

Բռնցքամարտիկը 6 ռաունդ տևած մարտում մրցավարների որոշմամբ հաղթել է լիտվացի Արվիդաս Տրիզնոյին, հաղորդում է allboxing.ru-ն:

Բռնցքամարտիկի մարզիչ Վյաչեսլավ Նեպոգոդինի խոսքերով, գլխավոր նպատակն էր անցնել նախատեսված մրցատարածությունը, այլ ոչ թե հաղթանակի հասնել նոկաուտով, և փորձ ձեռք բերել կարևոր մենամարտերից առաջ: