2010-ին Հայաստան է ներկրվել 17 տոկոսով ավել ավտոմեքենա կամ 20 297 հատ, մաքսային տուրքերը կազմել են 23.157 մլրդ դրամ 2009-ի 17 296 մեքենայի փոխարեն (20.488 մլրդ դրամ):
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տեղեկությունների համաձայն, Ռուսաստանից ներկրումը կրճատվել է 1 825 ավտոմեքենայով, մաքսային տուրքերը կազմել են 1.203 մլրդ դրամ 2009-ի 2 269-ի փոխարեն (1.498 մլրդ դրամ):
Միաժամանակ, ի տարբերություն 2009-ի, 2010-ին շեշտը դրվել է մինչև 5 հազար դոլար արժողությամբ այսպես կոչված «էժան» ավտոմեքենաների ներկրման վրա ` 9 125 հատ 2009-ի 5 680 ավտոմեքենային փոխարեն, 5-10 հազար դոլար` 6 464 մեքենա 2009-ի 6 255 հատի փոխարեն:
2010-ին կրճատվել է 15-30 հազար դոլար արժողությամբ մեքենաների ներկրումը` 2009-ի 2198 հատից մինչև 1 837 հատ, իսկ ահա թանկարժեք մեքենաները` 30 հազար դոլար և ավել արժողությամբ, երկրում շատացել են` 2009-ի 1 043-ի փոխարեն 1 167 հատ:






