2011-ի հունվարին 2010-ի նույն շրջանի համեմատ Հայաստանում պանրի արտադրությունն ավելացել է 0.4 տոկոսով` կազմելով 932.2 տոննա: Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում կաթի արտադրությունն ավելացել է 1 տոկոսով` կազմելով 7.8 մլն լիտր, իսկ կաթնաշոռի` 7.2 տոկոսով (46.2 տոննա):
2011-ի հունվարին յոգուրտի արտադրությունն աճել է 2.3 անգամ` 30.3 տոննա, մայոնեզի արտադրությունը` 4.2 անգամ (10.6 տոննա), մածունի` 10.5 տոկոսով (210.7 տոննա), իսկ թթվասերի արտադրությունը կրճատվել է 1.5 տոկոսով (186.3 տոննա), կեֆիրի` 4.1 տոկոսով (11.7 տոննա):






